ԱՄՆ-ը դատապարտում է Իրանում առնվազն 29 կանանց ձերբակալությունը գլխաշորը հանելու համար: Պաշտոնական Վաշինգտոնը ընդգծում է, որ գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանայք բողոքել են՝ իրացնելով մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:
Երեկվա հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ընդգծել է․ - «Մարդիկ պետք է ազատ լինեն ընտրելու, թե ինչ հագուստ կրեն, և դավանելու իրենց հավատքը ինչպես իրենք են ուզում: Այդ ընտրությունից անհատներին զրկելը վնաս է հասցնում նրանց ինքնավարությանը և արժանապատվությանը»:
Իրանի ոստիկանությունը նախօրեին հայտնել էր, որ 29 կանանց է ձերբակալել, որոնք հանել էին իրենց գլխաշորը բողոքի ցույցերի ժամանակ:
Մահմեդական օրենքի համաձայն՝ հասարակության մեջ կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը:
Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեկտեմբերի վերջին։