Այս երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և սինգապուրցի անվանի դիրիժոր Ջեյմս Փի Լիուի ղեկավարությամբ կհնչեն Մոցարտի, Դվորժակի և Սիբելիուսի ստեղծագործությունները: Սա ՀԱՖՆ-ի այս տարվա առաջին համերգն է:
Համերգի մենակատարն է Գերմանիայից հյուրընկալված դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը: Նա, որպես մենակատար, ելույթ է ունեցել աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ, հանդես է եկել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Այս երեկո կայանալիք համերգն, ինչպես մեր զրույցի ընթացքում շեշտում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, ընթանալու է «լեփ-լեցուն դահլիճում»: «Ազատության» հետ զրույցում Ռուզան Սիրունյանն անդրադարձել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի խնդիրներին, առաջիկա ծրագրերին:
ՀԱՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5