Իրանի ոստիկանությունը հայտնում է, որ 29 կանանց է ձերբակալել, ովքեր հանել էին իրենց գլխաշորները օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
Պարզ չէ՝ արդյոք բոլոր կանայք ձերբակալվել են մայրաքաղաք Թեհրանո՞ւմ, թե՞ նաև այլ քաղաքներում:
Մահմեդական օրենքի համաձայն՝ հասարակության մեջ կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը:
Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեկտեմբերի վերջին։
Տե՛ս նաև այստեղ