Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության մեդալ է շնորհել Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին՝ «ազգերի միջև բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար»:
Նախկին վարչապետ Դաչիչը համարվում է Սերբիայի ամենառուսամետ քաղաքական գործիչը:
Բալկանյան այս երկիրը փորձում է միանալ Եվրամիությանը՝ միևույն ժամանակ պահպանելով սերտ կապերը Ռուսաստանի հետ:
Անցած տարեվերջին Դաչիչն ու երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Սերբիան պատրաստվում է ռուսական ռազմական ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգ գնել: Սերբիայի նախագահը նաև ընդգծել էր, որ չնայած եվրոպամետ կուրսին՝ երկիրը ՆԱՏՕ-ին միանալու մտադրություն չունի:
Ռուսաստանի հետ Սերբիայի ռազմական կապերի ամրապնդումը մտահոգել էր Արևմուտքին: