Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ում անունն ընդգրկված է հնարավոր պատժամիջոցների ամերիկյան նոր ցանկում, անցյալ շաբաթ հանդիպել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով անանուն երկու աղբյուրների:
Նարիշկինը խորհրդակցություն է անցկացրել Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Դեն Քոաթսի և այլ պաշտոնյաների հետ:
Ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ պաշտոնյաները քննարկել են «ահաբեկչության դեմ համատեղ պայքարը», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: