Երկուշաբթի ուշ երեկոյան Փհենյանը հրաժարվեց մասնակցել Սեուլի հետ նախատեսված համատեղ մշակութային միջոցառմանը, ինչի շուրջ ավելի վաղ կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել:
Հյուսիսկորեական իշխանությունները հարևան երկրին և այդ երկրում գործող լրատվամիջոցներին մեղադրել են «վիրավորական» հրապարակումների և արտահայտությունների համար՝ ի պատասխան «Փհենյանի գործադրած անկեղծ ջանքերին»: Թե հատկապես որ հրապարակումներն են զայրացրել Փհենյանին, դեռևս հայտնի չէ:
Հարավային Կորեայի իշխանությունները հաճախ են երկրի ներսում քննադատության թիրախում հայտնվում՝ «Հյուսիսի հետ սիրախաղերի համար»: