Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 15-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Լարսի ճանապարհը փակ էր: