Թբիլիսիի մետրոյում պատահարի հետևանքով տուժածների թվում հայեր, ՀՀ քաղաքացիներ չկան

Վրաստան - Թբիլիսիի մետրոյի կայարանում առաստաղի փլուզումից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 30-ը հունվարի, 2018թ․

Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի հիշյալ կայարանում առաստաղի փլուզումից տուժել է 11 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: