Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում այսօր առաստաղի փլուզումից տուժել է 11 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հաղորդվում է, որ իրավապահները հետաքննում են պատահարի պատճառները:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման աշխատանքները ավարտվել են անցյալ տարվա սեպտեմբերին: Շահագործման հանձնված կայարան էր այցելել նաև Վրաստանի մայրաքաղաքի այն ժամանակվա ղեկավար Դավիթ Նարմանիան, ով հայտարարել էր, թե «կայարանը այժմ ավելի հարմարավետ և անվտանգ է»: