ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ առևտուր է անում «շատ անարդար» պայմաններում, և զգուշացրել է, թե դա կարող է շատ մեծ հետևանքներ ունենալ:
Լրագրող Փիրս Մորգանի հետ ծավալուն զրույցի ժամանակ Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգները չի կարողանում իր ապրանքը արտահանել Եվրոպա: «Շատ դժվար է: Եվ դեռ նրանք իրենց արտադրանքը մեզ են ուղարկում գրեթե առանց հարկերի, շատ քիչ հարկերով», - ասել է ԱՄՆ նախագահը: