Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում խորվաթ Մարին Չիլիչի հետ բարդ պայքարում հաղթեց շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:
Սա Ֆեդերերի վեցերորդ հաղթանակն է Ավստրալիայի բաց առաջնությունում: «Հեքիաթը շարունակվում է, անհավատալի է», - ասել է 36-ամյա թենիսիստը խաղից հետո:
Կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին՝ հաղթելով ռումիանուհի Սիմոնա Հալեին: