«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Մոսկվայում հրավիրած «Ընտրողների գործադուլ» բողոքի ակցիային 16 մարդ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում է նաև ինքը՝ Նավալնին։
Նրան տեղափոխել են ոստիկանության Յակիմանկայի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության բաժին է այցելել Ռուսաստանի նախագահի թեկնածու, հաղորդավար Քսենիա Սոբչակը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, նա ընդդիմադիր գործչին ջուր և սնունդ է բերել։
Նշենք, որ այսօր Ռուսաստանի տասնյակ մարզերում Նավալնիի հրավիրած բողոքի ցույցերի ժամանակ, վերջին տվյալներով, ավելի քան 250 մարդ է բերման ենթարկվել։
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաները շարունակվում են։
Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին հեռանալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։
Նավալնիի այս ցույցերով բողոքում է այդ արգելքի դեմ։