Անկարան հայտարարում է ավելի քան 400 քուրդ զինյալների ոչնչացման մասին

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը այսօր հայտարարել է,որ Սիրիայի հյուսիում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում թվով 484 քուրդ զինյալներ են ոչնչացվել:

Թուրքական Գլխավոր շտաբը նաև տեղեկացրել է, որ Սիրիայում ընթացող գործողությանը մասնակցում է երկրի Ռազմաօդային ուժերի 7 մարտական ինքնաթիռ:

«Դրանք բոլոր մարտական թռիչքներից հետո վերադարձել են տեղակայման մշտական օդանավակայաններ», - նշված է թուրք զինվորականների հայտարարության մեջ:

Աֆրինի քրդական իշխանությունները, սակայն, պնդում են, որ թուրքական օդային հարվածների հիմնական զոհերը խաղաղ բնակիչներ են:

«Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 89, վիրավորվել 198 մարդ: Մեծամասնությունը կանայք են և երեխաներ», -հայտարարել է Աֆրինի առողջապահության դեպարտամենտը: