Ուկրաինական դատարանը ռուսաստանցի Վիկտոր Ագեևին մեղավոր ճանաչեց ահաբեկչության և ապօրինի զենքի մեղադրանքներով ու նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման:
Ագեևը գերի էր ընկել անցած ամռանը ռազմական գործողության ժամանակ, որի ընթացքում սպանվել էին ռուսամետ երկու անջատական զինյալ և ռուսաստանցի մեկ սպա:
Վիկտոր Ագեևը հեռուստատեսությամբ հրապարակավ ասել էր, որ ինքը Ռուսաստանի բանակի պայմանագրային զինծառայող է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ պնդելով, որ նա 2016-ին զորացրվել էր: