Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միգրացիոն բարեփոխումների ծրագիր, որով նախատեսվում է օրինական կարգավիճակ տալ փոքր տարիքում ծնողների հետ ապօրինի Ամերիկա եկած շուրջ 1.8 միլիոն ներգաղթյալների: Վերջիններս, Թրամփի առաջարկած ծրագրով, հնարավորություն կստանան ԱՄՆ քաղաքացիության համար դիմել 10-12 տարի անց, պայմանով, որ դատված չլինեն և աշխատանք ունենան:
Նույն փաստաթղթով նախագահ Թրամփն առաջարկում է նաև խստացնել սահմանային վերահսկողությունը, 25 միլիարդ դոլար տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար և կրճատել Նահանգներ եկող միգրանտների ընդհանուր թիվը:
Սպիտակ տունը հույս ունի, որ Սենատն այս առաջարկները առաջին ընթերցմամբ կընդունի փետրվարի սկզբին: