Դոնալդ Թրամփն այսօր ելույթ կունենա Դավոսում

Այսօր օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով դիմելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին:

Ակնկալվում է, որ Թրամփը կանդրադառնա նաև ԱՄՆ-ի տնտեսական հզորությունները ամրապնդելու իր ջանքերին, կոչ անելով ներդրումներ կատարել ԱՄՆ-ում:

Դավոսի համաժողովին մասնակցում են աշխարհի շատ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, առաջատար ընկերություններ:

Դավոսում է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նա մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: