Կառավարությունը հավանություն տվեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության օրինագծին

Հայաստանի կառավարության նիստ, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծին:

Համաձայն օրինագծի, մասնավորապես, «Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը»: Խորհրդի մյուս անդամներն են՝ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործառույթները և լիազորությունները, ըստ նախագծի, հետևյալներն են՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Մանրամասները՝ քիչ անց