Քաբուլում հունվարի 20-ի հարձակման հետևանքով 4 ԱՄՆ քաղաքացի է սպանվել, 2-ը՝ վիրավորվել․ Պետդեպարտամենտ

Աֆղանստան, Քաբուլ - Հրդեհ հարձակման ենթարկված «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում, Քաբուլ, 21-ը հունվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ Քաբուլի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա հարձակման հետևանքով չորս ԱՄՆ քաղաքացի է սպանվել, ևս երկուսը՝ վիրավորվել:

Հունվարի 20-ին թալիբները զինվորական համազգեստներով մտել էին հյուրանոց և հարձակվել մարդկանց վրա, ինչի հետևանքով սպանվել է 30 մարդ: Հարձակվողները ոչնչացվել են: