Ցրտաշունչ ձմեռը կաթվածահար է արել Աստանան

Ղազախստան - Մայրաքաղաք Աստանայում աննախադեպ ցուրտ է, 24-ը հունվարի, 2018թ․

Ցուրտ եղանակը և ձյունը կաթվածահար են արել Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, փակ են ճանապարհները, դպրոցները, տասնյակ ցրտահարված մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել:

40 աստիճան ցրտի պայմաններում, առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին օրերին առնվազն 223 մարդու մոտ ախտորոշվել է ցրտահարություն: