Շվեյցարիայում այսօր անցկացվել է ՈւԵՖԱ-ի Ազգային լիգայի առաջին առաջնության փնջային խաղերի վիճակահանությունը: Հայաստանը ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներ են Մակեդոնիան, Լիխտենշտեյնը և Ջիբլարթարը: Խմբերում խաղերն անցկացվելու են սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 20-ը:
ՈւԵՖԱ-ի Ազգային լիգայի առաջնությունը նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Եվրոպայի 2020 թվականի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու ուղեգիր:
ՈւԵՖԱ-ի Ազգային լիգայի առաջնությունը ընտրական մրցաշարի հետ կապ չունի, այն լրացուցիչ հնարավորություն է Եվրո-2020-ին մասնակցելու համար: