Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթանում են «Նավալնին ընդդեմ Ռուսաստանի» գործի լսումները: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ժամանել է Ստրասբուրգ՝ մասնակցելու լսումներին:
Ըստ 2017-ի փետրվարին ընդունված ՄԻԵԴ-ի որոշման՝ Ռուսաստանը պետք է 63 հազար եվրոյի փոխհատուցում հատկացնի Նավալնիին 2012-2014 թվականների ընթացքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ նրան յոթ անգամ բերման ենթարկելու համար: Եվրոպական դատարանը գտել էր, որ Ռուսաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի ազատ հավաքների մասին դրույթը:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ-ի որոշումը: Ստրասբուրգում գործը փոխանցվել էր ՄԻԵԴ-ի Մեծ պալատի քննարկմանը:
Նավալնին իր դեմ հետապնդումները քաղաքական է համարում: Այսօր ելույթ ունենալով Ստրասբուրգի դատարանում, նա հայտարարել է. - «Հավանականությունը, որ այս գործում քաղաքականությունը չկա, դա նույնն է, որ մենք այս դահլիճում դինոզավրի հանդիպենք»: