Ճապոնիայի վարչապետն ասել է, թե կցանկանար ներկա գտնվել Հարավային Կորեայում Օլիմպիադայի բացմանը

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբե, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Շինձոն Աբեն այսօր տված հարցազրույցում հայտարարել է, թե կցանկանար ներկա գտնվել հաջորդ ամիս Հարավային Կորեայում մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը:

Երկու երկրների միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են եղել ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած վայրագությունների պատճառով, երբ կորեացի կանայք սեռական ստրկության են ենթարկվել Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզին գրավելու ժամանակ:

2015 թվականին Ճապոնիան ներողություն խնդրեց և մոտ 9 միլիոն դոլար վճարեց տուժածներին աջակցող հիմնադրամին: Այդուհանդերձ, Հարավային Կորեայի նախագահը վերջերս այդ հարցը կրկին օրակարգ էր բերել: