Թրամփը կժամանի Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հունվար, 2018թ․

Այսօր գիշերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կժամանի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Երկօրյա այցի ընթացքում Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ պաշտոնյաների հետ:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Իրանի խնդիրները:

Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Գարի Քոնը երեկ հայտարարել է, որ հունվարի 26-ի ուղերձով Թրամփը կոչ է անելու ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ միևնույն ժամանակ ընդգծելով իր «Նախևառաջ՝ Ամերիկան» քաղաքականությունը և «տնտեսական ազնիվ մրցակցության» անհրաժեշտությունը: