Միլիարդատերեր, պետությունների ղեկավարներ և համաշխարհային կորպորատիվ վերնախավը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին։
Այսօրվանից Շվեյցարիայում հանդիպում են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև հարյուրավոր գործարարներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ նշանավոր մարդիկ:
Դավոսի համաժողովը կշարունակվի չորս օր։ Այս տարվա համաժողովի խորագիրն է՝ «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում»:
Հիշեցնենք, Դավոսի համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: