Կատալոնիայի նախկին ղեկավարը մեկնել է Կոպենհագեն

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոն, արխիվ

Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը այսօր Բրյուսելից մեկնել է Դանիայի մայրաքաղաք, որտեղ պատրաստվում է մասնակցել Կոպենհագենի համալսարանում կազմակերպված քննարկմանը:

Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ եթե Պուչդեմոնը լքի Բելգիան, ապա նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

«Եթե Կատալոնիայի նախկին ղեկավարը մուտք գործի Դանիայի տարածք, ապա ես կդիմեմ Գերագույն դատարանին` Պուչդեմոնի հանդեպ համաեվրոպական հետախուզում հայտարարելու պահանջով», - երեկ հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազը:

Իսպանիան Պուչդեմոնի նկատմամբ համաեվրոպական հետախուզման օրդեր էր արձակել դեռ նոյեմբերին, սակայն մեկ ամիս անց այն հետ էր կանչվել: