Կիրակի երեկոյան Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ կոնֆերանսի պատվիրակները քվեների 362 կողմ, 279 դեմ հարաբերակցությամբ կողմ արտահայտվեցին իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիոն բանակցություններ սկսելուն:
Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարեց, որ «Մեծ կոալիցիայի» ստեղծումը հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն հակազդել ծայրահեղ աջ ուժերին:
Սոցիալ-դեմոկրատների այս որոշմանը նախորդել էին երկկողմ բանակցությունների մի քանի փուլերը, որոնց ընթացքում դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերել ապագա կոալիցիոն կառավարության կառուցվածքի և գործունեության ծրագրի շուրջ: