Հյուսիսային Կորեայի յոթ հոգանոց պատվիրակությունը այսօր ժամանել է Սեուլ: Սա հյուսիսկորեական պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Հարավային Կորեա վերջին չորս տարիների ընթացքում:
Պատվիրակությունը պետք է ժամաներ դեռ երեկ, սակայն վերջին պահին այցելությունը չեղարկվել էր՝ առանց պատճառներ նշելու:
Այցը տեղի է ունենում երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Փհենյանը և Սեուլը պայմանավորվեցին, որ Հյուսիսային Կորեայի մարզիկներն ու մշակութային խմբերը կմասնակցեն փետրվարի 9-ից մեկնարկողՁմեռային օլիմպիական խաղերին:
Հյուսիսային Կորեան մրցումներին ուղարկելու է 22 մարզիկ:
Երկու կողմերի պաշտոնյաները հուսով են, որ Հյուսիսի մասնակցությունը կօգնի մեղմել Փհենյանի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումների հետևանքով Կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը: