Պուտինը դարձյալ մերկացել է տեսախցիկների առջև

Պուտինը Տվերի մարզի Սելիգեր լճում, 19-ը հունվարի, 2018 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ մերկացել է տեսախցիկների առջև: Կրեմլի առաջնորդը նախօրեին մասնակցել է ավանդական Մկրտության պատարագին՝ Մոսկվայից 400 կմ հեռու գտնվող Տվերի մարզում, մտնելով Սելիգեր լճի սառցապատ ջուրը:

Դաշնային հեռուստաընկերությունները ցուցադրել են, թե ինչպես է Ռուսաստանի առաջնորդը լճին մոտենում տաք վերարկուով ու երկարաճիտ կոշիկներով, ապա մինուս 6 աստիճան ցրտի պայմաններում մերկանում է, մտնում ջուրն ու խաչակնքվում: Պուտինի խոսնակը պնդել է, թե նախագահն այդ արարողությանը մասնակցում է վաղուց: Սակայն այս տարի առաջին անգամ նա դա արել է հրապարակավ՝ մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Ավելի վաղ համացանցում լայնորեն տարածվել էին մինչև գոտկատեղը մերկացած՝ ձուկ որսացող կամ ձի հեծած Պուտինի լուսանկարները: