Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ, այսօր շփման գծում հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինվոր է զովել: «Հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարը կոպտորեն խախտելու հետևանքով զոհվել է զինվոր Իբրահիմ Մենեֆովը»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է ադրբեջանական կողմի տարածած այս տեղեկությունները: