Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալներից Հրայր Թոփչյանը հայտարարեց, որ քրեական գործում որպես իրեղեն ապացույց առկա են ոչ այն ինքնաձիգները, որոնք հայտնաբերվել էին իր ավտոմեքենայում:
Դատարան հրավիրված փորձագետը Թոփչյանի այս հայտարարությանը չարձագանքեց:
«Ազատության» հետ զրույցում Թոփչյանի փաստաբան Գեորգի Միքայելյանն ասաց, որ, ըստ իր պաշտպանյալի, իր մոտ հայտնաբերվել էր ղարաբաղյան պատերազմից մնացած, ժանգոտած ու շարքից դուրս եկած երկու ինքնաձիգ:
Միքայելյանն ասաց, որ իր պաշտպանի հայտարարությունը կասկածի տակ է դնում փորձաքննության արդյունքը։