Թուրքիան այսօրվանից «դե ֆակտո» ռազմական գործողություններ է սկսում Սիրիայի Աֆրին շրջանում՝ Ամերիկայի աջակցությունը վայելող քուրդ զինյալների դեմ, հայտարարել է պաշտպանության նախարարը:
Նուրեթին Չանիկլին պնդել է՝ «Անկարան այլընտրանք չունի և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին Թուրքիայի հետ սահմանակից սիրիական շրջաններից»:
Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատում են՝ այս գիշեր թուրքական զինուժը սկսել է ակտիվ գնդակոծել Աֆրինի շրջանը, և սպառնում են հակահարված տալ ամենայն խստությամբ:
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախօրեին հրապարակավ հորդորել էր Թուրքիային Աֆրինում ռազմական գործողություններ չսկսել՝ փոխարենը ուժերը կենտրոնացնել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա: