Կրակովում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի

Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ նախօրեին Լեհաստանի այդ քաղաքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: