Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ «Ազատությանն» այսօր հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։
Հրաժարականի պատճառի մասին Թարփոշյանը տեղյակ չէր, ինչպես նաև դժվարացավ ասել, թե հետագայում ինչով է զբաղվելու Աշոտ Մանուկյանը։
Ըստ Թարփոշյանի, այսօր Մանուկյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հրաժարականն ընդունվել է։
Մանուկյանը որպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պաշտոնավարում է մոտ մեկ տարի չորս ամիս՝ 2016-ի սեպտեմբերի 20-ից: