Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Մամեդյարովն ասել է, որ ներկայիս ստատուս-քվոն անկայուն է և անընդունելի:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կողմ է նպատակային և արդյունավետ ակտիվ բանակցությունների հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու համար և այդ ուղղությամբ կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Նալբանդյան-Մամեդյարով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին՝ Վիեննայում: