ԱՄՆ ու Ղազախստանը ռազմավարական ընդլայնված գործընկերության մասին հայտարարություն կընդունեն

տեսարան Աստանայից

Ղազախստանն ու Միացյալ Նահանգները վաղը` հունվարի 16-ին ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին համատեղ հայտարարություն կընդունեն։ Այդ մասին «Կազինֆորմ» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուկիբայը:

Նրա փոխանցմամբ, այդ հայտարարությունը կընդունվի Նազարբաևի` Սպիտակ տուն այցելության ընթացքում:

«Նազարբաևի և Թրամփի բանակցությունների օրակարգը բավական ընդգրկուն է լինելու: Հիմնական շեշտը դրվելու է երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ամերիկյան ներդրումները Ղազախստանի տնտեսություն ուղղելու հարցերի վրա», - նշել է Ուկիբայը: