Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Սահմանադրական դատարանի մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։