Եգիպտոսի իշխանությունները տեղեկացրել են, որ Սինայի թերակղզու հյուսիսային՝ անհանգիստ հատվածում երեք դիմակավորված զինյալներ քրիստոնյա մի տղամարդու են գնդակահարել: Որևէ ահաբեկչական կազմակերպություն տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել, սակայն անվտանգության ծառայությունները նշել են, որ հարձակման բնույթը բնորոշ է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
ԻՊ-ը պարբերաբար հարձակման թիրախ է դարձնում Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնությանը: 2016-ի դեկտեմբերից ի վեր այդ խմբավորումը մի շարք պայթյուններ և հարձակումներ է իրականացրել՝ դառնալով ավելի քան 100 քրիստոնյայի մահվան պատճառ: