Ռուսական պետական լրատվամիջոցները հունվարի 13-ին հաղորդել են, որ Մոսկվան S-400 (C-400) հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղակայել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի մոտ, որտեղ Ռուսաստանը ռազմածովային ուժերի բազա ունի:
S-400 առաջին համակարգը Ղրիմում 2017-ի սկզբին տեղակայվել էր Ֆեոդոսիա նավահանգստային քաղաքի մոտ:
Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014-ի գարնանը, ինչի հետևանքով ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին: