«Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանը կալանավորվեց

Սարգիս Վարդանյան

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով կալանավորվեց «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանը։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ