ԱՄՆ, ԵՄ իրավապաշտպան խմբերը դատապարտում են չեչեն ակտիվիստի ձերբակալությունը

Օյուբ Տիտիև, արխիվ

Միացյալ Նահանգները, Եվրոպական ներկայացուցիչները, և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության խմբերը դատապարտում են չեչեն ակտիվիստ Օյուբ Տիտիևի ձերբակալությունը և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը «անհանգստություն» է հայտնել այս ձերբակալության վերաբերյալ՝ ընդգծելով «սա Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող հերթական փաստն է»:

Ավելի վաղ Մոսկվայի Կտտանքների կանխարգելման կոմիտեն Տիտիևի ձերբակալությունը «առևանգում» էր որակել՝ պնդելով, որ վերջինիս իրավունքները կոպտորեն խախտվում են:

Տիտեևը Չեչնիայում ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության հեղինակավոր խմբերից մեկը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրա մեքենայի մեջ ոստիկանությունը 180 գրամ մարիխուանա է հայտնաբերել: