Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մոտ երկուսուկես ժամ հարցաքննել է Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հաղորդում է նրա փաստաբանը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանցավոր խմբի աջակցությամբ Ուկրաինայում հեղաշրջում ծրագրելու մեջ։
Սաակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները: