Այսօր Բագրատաշենի մաքսակետում տեղի է ունեցել հանդիպում ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների միջև։ ՊԵԿ-ի աշխատակիցներն անհավասար մրցակցությունից դժգոհ ԱՊՊԱ գործակալներին բոլոր ընկերությունների համար որոշակի հավասարություն ստեղծելու առաջարկ են ներկայացրել, որի բովանդակության մասին, սակայն, ապահովագրողներն առայժմ չցանկացան խոսել։
Նշեցին, որ վաղը ներկայացված առաջարկը կքննարկեն ընկերությունների ղեկավարության հետ և կորոշեն՝ ընդունո՞ւմ են ՊԵԿ-ի առաջարկը, թե՞ ոչ։
Նշենք, որ երեկվա բողոքի ակցիայից հետո, երեկոյան, մաքսատան ներսում գործող ապահովագրական գրասենյակը փակվել է։