Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Ազատության» հարցին ի պատասխան հերքեց «Ժամանակ» պարբերականի այսօր հրապարակած տեղեկությունը, որ Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը, և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը», - «Ազատությանը» փոխանցեց Հակոբյանը:
«Ժամանակ»-ը իր հրապարակման մեջ նախագահի առողջական խնդիրների վատթարացմամբ է պայմանավորել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին: