Կոսովոյի վարչապետը չեղարկել է այցը ԱՄՆ

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը վիզա չստանալու պատճառով չեղարկել է այցը Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Այովա նահանգի ազգային գվարդիայի խոսնակը՝ նշելով, որ Կոսովոյի վարչապետը ազգային գվարդիայի հրամանատարի կողմից հրավիրվել էր հունվարի 11-ին նախատեսված միջոցառմանը։

Խոսնակն ասել է, որ այլ մանրամասների չեն տիրապետում:

Կոսովոյի վարչապետի գրասենյակը, մինչդեռ, փոխանցում է, որ իրենք վիզայի մերժման մասին տեղեկություն չունեն։