«Ելք»-ը տասն օրից երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների

«Ելք» դաշինքի առաջնորդները Երևանում երթի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը երեկ երեկոյան հայտարարեց, որ հունվարի 19-ին Երևանի կենտրոնում ընդդեմ թանկացումների երթ կանցկացնի։

«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ է'լ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը», - ասված է դաշինքի հայտարարությունում:

2018 թվականը հայաստանցիների համար սկսվել է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները: