Հյուսիսային Կիպրոսում կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ քվեարկողների գերակշիռ մեծամասնության ձայները: Anadolu գործակալության տեղեկություններով՝ ստացած քվեների քանակով առաջին տեղում է ազգայնական դիրքերից հանդես եկող «Ազգային միասնության կուսակցությունը», որի ղեկավարն է Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Հուսեյն Օզգյուրգյունը: Ըստ Գերագույն ընտրական հանձնաժողովի՝ անցած գիշեր հրապարակած նախնական տվյալների, վարչապետի կուսակցությունը ստացել է քվեների ավելի քան 35 տոկոսը:
«Ազգային միասնության կուսակցությունը» հանդես է գալիս Անկարայի հետ կապերի հետագա սերտացման, մասնավորաբար՝ ինքնահռչակ հանրապետության և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միավորման օգտին: