Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը համոզված է, որ Կրեմլը բարդ արշավ է նախաձեռնել՝ ներազդելու այս տարվա հուլիսին Մեքսիկայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա:
Մեքսիկական Reforma պարբերականի փոխանցմամբ՝ Հերբերթ ՄըքՄասթերը նման հայտարարություն է արել Վաշինգտոնում գործող Jamestown հիմնադրամում դեկտեմբերի 15-ին ունեցած ելույթի ժամանակ:
«Ժողովրդավարական հասարակությունները բևեռացնելու և այդ հասարակությունների հատվածներ միմյանց դեմ հանելու բարդ ջանքերի ականատեսն ենք եղել», - հրապարակված տեսանյութում ասում է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը: