Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները, բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:
ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի կանխատեսմամբ՝ ընթացիկ տաք ձմեռը, թերևս, այդպես էլ կավարտվի․ տեղումներ գուցեև լինեն, բայց քիչ և ոչ տևական:
Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, կմեծանա ցրտահարության ռիսկը: Տեղումների սակավությունն էլ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների նվազմանը, ինչը կարող է մեծ հարված հասցնել հատկապես բանջարաբոստանային կուլտուրաներին:
Ռեպորտաժն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5