Հյուսիսային Կորեան «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիադային

արխիվ

Միջազգային օլիմպիական կոմիտեում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան հարավկորեական Փհենչհանում:

ՄՕԿ-ում Հյուսիսային Կորեան ներկայացնող Չանգ Ունգը լրագրողների հարցերին պատասխանել է Պեկինի օդանավակայանում, որտեղից նա, ըստ հաղորդումների, ուղևորվել է Շվեյցարիա՝ Միջազգային օլիմպիական կոմիտեում իր երկրի հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր քննարկելու համար:

Հարավային և Հյուսիսային Կորեաները վերջին օրերին վերսկսել են երկխոսությունը: Հաղորդվում է, որ կողմերը մի շարք հարցերի թվում քննարկում են նաև Օլիմպիական խաղերում Փհենյանը ներկայացնող մազիկների մասնակցության հարցը: Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան վերջերս հայտնել էին համատեղ զորավարժությունների հետաձգման մասին, որոնք պլանավորված էին փետրվարին: