Երևանում գտնվող Իրանի քաղաքացիները բողոքում են իշխանությունների վարած քաղաքականությունից՝ նշելով, որ վերջին օրերին երկրում ծավալված բողոքի ակցիաները սոցիալական բնույթի են։
Մարդիկ հիմնականում բողոքում են թանկացումների և մարդու իրավունքների ոտնահարման դեմ։
«Իրանը հարուստ ընդերք ունի, մյուս կողմից հազարամյակների մշակույթ և պատմություն ունի։ Իրանի քաղաքացին չպետք է ապրի աղքատության պայմաններում։ Արդեն 40 տարի է իշխանությունները չեն կարողանում ժողովրդի պահանջները բավարարել, արժանավայել կյանք ապահովել», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։
Մանրամասները տե՛ս այստեղ.